Քաղաքականություն
ՈՒՂԻՂ. «Ոչ մենաշնորհին». Բողոքի ցույց` Բաղրամյան պողոտայում
«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում, նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում: Ցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են…
«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում, նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում: Ցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են մայիսի 23-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ հավանության տված որոշմանը, գրում է News am-ը:
Նշենք, որ քիչ առաջ «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշմանը: Այնուհետեւ ԱԺ-ից ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին»:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Ըստ այդմ, օրենքն ընդունվելուց հետո պետք է փակվեն բուքմեյքերական ընկերությունները, սակայն օրենքը չի վերաբերում օնլայն ծառայություններին:
Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա. բուքմեյքերները ԱԺ նախագահի հետ հանդիպում են պահանջում
Այս պահին ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում: Այս պահին հավաքվել է մոտ 1000 հոգի: Այս մասին հայտնում է ArmLur am...
«Բոլորի դիմակները կպատռեմ». Ջիվան Աբրահամյանն ազատ արձակվեց
Օրենքով ոչ մի դատապարտելի եւ սխալ բան չեմ արել։ Այսօր՝ ֆեյսբույքան ուղիղ եթերում հայտարարեց Ջիվան Աբրահամյանը ոստիկանութ...
Բարի գալուստ մարզ Արցախ պաստառը հեռացվել է. ArmDaily
Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 25-ին «Սասնա Ծռեր»-ը ավտոերթով գնացել են Արցախ և վերադառնալու են մայիսի 28-ին՝ ուշ երեկ...
Մխիթարյանին խորհուրդ են տվել Բաքվում Հայաստանի դրոշը չծածանել. ՀՖՖ առաջին փոխնախագահի հարցազրույցը` CNN-ին
ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին` խոսելով «Արսենալ»-ի կ...