Հասարակություն
ՌԴ քաղաքացիություն չունեցող վարորդները Ռուսաստանում տաքսի չեն կարողանա վարել
Տաքսոմոտորային փոխադրումներով զբաղվող օտարերկրյա ընկերությունները չեն կարողանա աշխատել ՌԴ տարածքում՝: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը…
Տաքսոմոտորային փոխադրումներով զբաղվող օտարերկրյա ընկերությունները չեն կարողանա աշխատել ՌԴ տարածքում՝: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` համապատասխան փոփոխությունները կատարվել են տաքսիների ագրեգատորների մասին օրինագծի երկրորդ ընթերցումից առաջ:
«Մենք նաև վերջնականապես կամրագրենք օրենքում, որ տաքսիների օտարերկրյա վարորդներ չենք ունենալու: ՌԴ քաղաքացիություն չունեցող մարդն իրավունք չի ունենա որպես տաքսու վարորդ աշխատել ՌԴ տարածքում»,-ասել է Մոսկվիչևը:
Տաքսու վարորդներին նաև կարգելեն ուղևորատար օգտագործման 7 տարին հատած ավտոմեքենաների օգտագործումը: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի այս տարի:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը այսօր դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավի...
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին ոստիկանության Արաբկիրի բ...
Հացավանում դպրոցն ավարտեց մեկ աշակերտ. News am
Կոտայքի մարզի Հացավանի Հայկ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի մեկ շրջանավարտ ունի՝ Գագիկ Թադեւոսյանը: NEWS. am-...
Երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար
Երևանի քաղաքապետարանը և Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ,...
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ բոլորիս տղաները ծառայեն 1,5 տարի. բողոքի ակցիա կառավարության մոտ
5.0