Այլ
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Այս մասին իր ՖԲ էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Հարկային օրենսգրքում…
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Այս մասին իր ՖԲ էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։
Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100 հազար դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50 հազարի փոխարեն):
Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար և կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։
Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 և 3 մլն դրամ, այլ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ավելի քիչ։
Պետտուրքի չափերը կվերանայվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում և երկրորդ ընթերցմանը կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի հետ համաձայնեցված լրամշակված տարբերակ՝ պետտուրքի ցածր դրույքաչափերով։
Մնացած մանրամասները կներկայացնենք ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկման ժամանակ։
Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ տնտեսական հանձնաժողովի և մյուս հանձնաժողովների անդամ բոլոր պատգամավորներին շահագրգիռ և արդյունավետ քննարկում ծավալելու համար։ Ինչպես նաև՝ կառավարության և ԿԲ ներկայացուցիչներին՝ կառուցողական դիրքորոշման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ մանրամասներ դատավոր Հովհաննես Ղազարյանի հայտարարագրից. 2015 ստացել է 170 հազար դոլարի նվիրատվություն
Հերթական դատավորի մասին ուշագրավ տվյալներ է հրապարակել «Ուրիշի փողերն ու մեր փողերը» ՖԲ էջը: Շիրակի մարզի ընդհանուր իրավ...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում...
Բացահայտել են «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը. ՊՆ
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: ՊՆ-ից հայտնում...
«Փաստ». անհասկանալի վիճակ է Հանրային հեռուստաընկերությունում. ղեկավար կազմը միմյանց հետ լեզու չի գտնում
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բավական լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային...