Այլ
Ուշագրավ մանրամասներ դատավոր Հովհաննես Ղազարյանի հայտարարագրից. 2015 ստացել է 170 հազար դոլարի նվիրատվություն
Հերթական դատավորի մասին ուշագրավ տվյալներ է հրապարակել «Ուրիշի փողերն ու մեր փողերը» ՖԲ էջը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը բնակվում է 71 ամյա Նոյեմ…
Հերթական դատավորի մասին ուշագրավ տվյալներ է հրապարակել «Ուրիշի փողերն ու մեր փողերը» ՖԲ էջը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը բնակվում է 71 ամյա Նոյեմ Հովսեփյանի հետ (ամենայն հավանականությամբ մայրն է)։
Թոշակառու այս կինը, ըստ հայտարարագրի, 2016 թվականին 21,000,000 դրամի փոխառություն է հանձնել։ Ըստ նույն հայտարարագրի, կինը նաև զբաղվում է ձեռնարկատիրությամբ և 2016 թվականին 6,000 դոլարի եկամուտ է ունեցել։
Նոյեմ Հովսեփյանի անունով գրանցված բիզնեսը ոչ թե հասարակ մթերային խանութ է, կամ վարսավիրանոց, այլ Փաստաբանական գրասենյակ։ «Լեքսարթ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ։
Իրավապահ մարմիններին ՖԲ էջն առաջարկում է ստուգել՝
1․ արդյո՞ք դատավոր Հովհաննես Ղազարյանի վարույթում երբևիցե եղել է այնպիսի քր․ գործ որի պաշտպանությունը իրակնացրել է «Լեքսարթ» փաստաբանական գրասենյակի որևէ փաստաբան,
2․ արդյո՞ք ընկերության իրական սեփականատերը Նոյեմ Հովսեփյանն է
Ի դեպ, Նոյեմ Հովսեփյանը նախկին դատավոր է։
Ի դեպ, դատավոր Հովհաննես Ղազարյանը 2015 թվականին ստացել է 170,000 դոլարի նվիրատվություն։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում...
Բացահայտել են «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը. ՊՆ
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: ՊՆ-ից հայտնում...
Եղանակը այսօր և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում...
«Փաստ». անհասկանալի վիճակ է Հանրային հեռուստաընկերությունում. ղեկավար կազմը միմյանց հետ լեզու չի գտնում
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բավական լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային...