Այլ
Բացահայտել են «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը. ՊՆ
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: ՊՆ-ից հայտնում են հետեւյալը. «Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար է�…
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը:
ՊՆ-ից հայտնում են հետեւյալը. «Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել եւ կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում:
ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի վաճառքով զբաղվող անձի ինքնությունը:
Վերջինս հանդիսանում է ք. Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչ Գ. Մ-ն, ծնված՝ 1936թ.-ին: Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, Գյումրու կենտրոնական շուկայի՝ Շահումյան փողոցի 26-րդ շենքի դիմաց փողոցային առեւտրով զբաղվող Գ. Մ.-ի վածառած սեղանից, ինչպես նաեւ նրա կողմից վաճառվող իրերի պահպանման նպատակով նախատեսված երկաթյա տնակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է «ՊՆ» գրառմամբ 20 հատ՝ ընդհանուր 2 կգ քաշով ձեռքի օճառ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր»:
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ մանրամասներ դատավոր Հովհաննես Ղազարյանի հայտարարագրից. 2015 ստացել է 170 հազար դոլարի նվիրատվություն
Հերթական դատավորի մասին ուշագրավ տվյալներ է հրապարակել «Ուրիշի փողերն ու մեր փողերը» ՖԲ էջը: Շիրակի մարզի ընդհանուր իրավ...
Եղանակը այսօր և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում...
«Փաստ». անհասկանալի վիճակ է Հանրային հեռուստաընկերությունում. ղեկավար կազմը միմյանց հետ լեզու չի գտնում
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բավական լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային...
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Այս մասին իր ՖԲ էջում գրել է ԱԺ տնտեսա...