Քաղաքականություն
Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը կբողոքարկվի Մարտի 1-ի տուժողների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով»,-նշել է Վահե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս՝ 3 նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբան Հայկ Ալումյանը մեկնաբանել է քրգործը ՍԴ ուղարկելու դատարանի որոշումը
Բակո Սահակյանը մանրամասներ է ներկայացրել «Իմ քայլի» հետ ունեցած հանդիպումից. Tert am
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0