Քաղաքականություն
Ինչ է պայմանավորվել Օսիպյանը Նիդեռլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր՝ մայիսի 16-ին, հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ…
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր՝ մայիսի 16-ին, հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։
ՀՀ ոստիկանության պատվիրակությանը ներկայացվել են Նիդերլանդների Ազգային ոստիկանության գործունեությունը, գործառույթները, քննարկվել են նաեւ ՀՀ ոստիկանության եւ Նիդերլանդների Ազգային ոստիկանության միջեւ փոխգործակցության հնարավորությունները։
Վալերիյ Օսիպյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ ոստիկանության գործառույթները եւ համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ տանել համագործակցության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...