![Ինչպես են լեւոնական կադրերին տեղավորում «յուղոտ» պաշտոններին. Իրավունք](https://auroranews.am/storage/img/base_image/old/0e80ca2092587ca03702ecce75e8133b.webp)
Ինչպես են լեւոնական կադրերին տեղավորում «յուղոտ» պաշտոններին. Իրավունք
![Ինչպես են լեւոնական կադրերին տեղավորում «յուղոտ» պաշտոններին. Իրավունք](https://auroranews.am/storage/img/base_image/old/0e80ca2092587ca03702ecce75e8133b.webp)
«Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենեւին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր:
Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնածուն այդ պաշտոնի համար, որի նշանակման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆլիկտը հարթվել է, քանի որ փոխնախարարը բացատրել է, որ այդ պաշտոնը նախապես համաձայնեցված է ԼՏՊ-Փաշինյան «համագործակցության» շրջանակում: Ավելին՝ վերջինս ասել է, որ ՀԱԿ անդամների նշանակումների մասին դեռ շատ ենք լսելու:
Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ. «Իշխանությունների մոտ ՀԱԿ անդամների եւ նրանց կադրերի լոբբինգով ակտիվ զբաղվում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով ՀԱԿ անդամների «հույսն ու հավատն է» այս շրջանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: