Հասարակություն
Քոչարյանի կողմնակիցներն ասում էին, որ իրենց ասում էին, որ իրենց 10 հազար դրամ են տվել․ Սարգիս Քլոյան
Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը:
Դատարանի դահլիճ եկավ նաեւ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
«Ինձ չեն թողնի այսօր ելույթ ուննամ, դրա իրավունքը չունեմ, ես որպես քաղաքացի եմ ուզում ներկա լինել»,- լրագրողի հարցի, թե ինչու է ուզում ներս մտնել դատական նիստերի դահլիճ, ասաց Ս. Քլոյանը:
Քլոյանը երեկ դատարանի բակում Գասպարիի եւ Քոչարյանի աջակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը խուժանություն որակեց: Հարցին` ձեր կարծիքով ինչո՞ւ աջակիցները նման կերպ վարվեցին, Քլոյանը պատասխանեց. «Որովհետեւ գումարներ են բաժանվել, բա ինչ անեն, գումարի դիմացի պիտի գոռան։ մբողջ հայ ժողովուրդը գիտի՝ ով են, ինչացու են, ոնց ա սահմանադրական կարգը խախտել: Սրանք ովքե՞ր են, փողով վարձկաններ են, ո՞վ չգիտի... Քոչարյանի կողմնակիցներն ասում էին, որ իրենց 10 հազար դրամ են տվել, հետո ասում էին՝ 15 հազար տվեք՝ ձեր կողքը կկանգնենք...»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0