Հասարակություն
Ուժեղ քամու հետևանքով ավտոմեքենայի վրա ծառ է ընկել
Մայիսի 10-ին, ժամը 16:31-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ է ծառն ընկել է «Երազ» մակնիշի անսարք ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Հ.) վրա: Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը. ճանապարհը երկկողմանի բաց է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0