Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեք ամաչում, պարոն Փաշինյան. Էդմոն Մարուքյանը առաջարկում է, որ Հանրայինով ցուցադրեն իր ֆեյսբուքյան տեսաուղերձը
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է նախօրեին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ իրենց առաջարկած…
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է նախօրեին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ իրենց առաջարկած նախագծի վերաբերյալ:
«Հասնում են տուն, նայում եմ գրառումները ու ի՞նչ. surprise: Պարզվում է, որ բոլոր հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել կառավարության նիստից, որի համաձայն պարզվում ա, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի ահաբեկչական կուսակցություն է»,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսքը ազդեցիկ է հանրության համար և զանգվածային լրատվության միջոցներով այն հրապարակելը մարդկանց շրջանում թյուրըմբռնումների տեղիք կտա:
«Չե՞ք ամաչում Դուք: Պատկերացնում եք՝ ինչ ա կատարվում երկրում: Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ տեղեկություններ տարածես, որ իրականությանը չե՞ն համապատասխանում: Ուրիշ բան ու գործ չունե՞ք Դուք, չե՞ք ուզում նախագիծը՝ մերժեք այն: Սուտ տեղեկություններ ինչի՞ եք տարածում: Էս ի՞նչ ա կատարվում ստեղ. Դուք անճանաչելի եք դարձել, պարոն վարչապետ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պահանջում է, որ հեռուսատեթերում՝ մասնավորապես Հանրայինի եթերում տրվի հերքում այդ տեղեկատվության վերաբերյալ: Նա առաջարկում է, որ Հանրայինով ցուցադրեն իր ֆեյսբուքյան տեսաուղերձը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էսօր ծրագիր կա, որ մարդու անուն, ազգանուն, հասցեն, հեռախոսի համարը, կոշիկի ռազմեռը, լրիվ ասում ա. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակ...