Հասարակություն
Քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը
Gohar Vardanyan
1 րոպե
258 դիտում
Այսօր ԱԺ քննարկմանը ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որի հիմնական զեկուցողը հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է:
Նա նշեց, որ 2018-ին ՀՀ-ում գործում էին 128 հեռուստառադիոընկերություններ, որոնցից 118-ը լիցենզավորված էին, 7-ը՝ հանրային, և այժմ գործող երեքը միջպետական պայմանագրերով են աշխատում: Նրա խոսքով՝ սրանցից 100-ը հեռուստաընկերություն է, 18-ը՝ ռադիոընկերություն, որոնք արտոնագիր են ստանում իրենց հանձնաժողովի կողմից, իսկ 7 հեռուստառադիոընկերություն գործում է առանց լիցենզիայի, քանի որ իրենց կապուղի տրամադրելը պայմանավորած է օրենքներով և միջպետական ծրագրերով։ Ըստ Հակոբյանի՝ 100-ից 35-ը վերգետնյա հեռարձակողներ են, որոնք ստացել են սահմանափակ ռեսուրսից օգտվելու արտոնագիր և հեռարձակվում են թվային տիրույթում. կան նաև 65 կաբելային օպերատորներ, որոնից 23-ը թվային տիրույթում են հեռարձարկվում:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ հեղափոխությունն արմատապես փոխել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները:
«Հենց մայիս ամսից իսպառ վերացվեց այլ կենտրոնների կողմից կարգավորված գործունեությունը, ավելի հստակ՝ կոշտ միջամտությունը հեռուստառադիոընկերությունների և՛ խմբագրական, և՛ ֆինանսական, և՛ կադրային քաղաքականությանը. մայիսից ոլորտի միակ կարգավորողը ՀՌԱՀ-ն է»,-ասաց նա։
Հակոբյանն ասաց, որ հանձնաժողովի ծանրաբեռնավածությունը մեծացել է, բայց հստակություն է մտել ոլորտում։ «Մայիսից արդեն վերացվել է «դաբրոների», պատասխանատուների ինստիտուտը, երբ ցանկացած գործունեություն՝ կլինի բաժնեմասի վաճառք, հանրային ռեսուրսի օգտագործում, թե տենդերների մրցույթ, մինչև հստակ ցուցում չտային, չէր լինում: Հիմա դա վերացված է»,-ասաց նա։
ՀՌԱՀ նախագահն ասաց, որ հաշվետու տարում հանձնաժողովը կաբելային օպերատորներին տրամադրել է սեփական հաղորդումների 19 թույլտվություն։ Հակոբյանի խոսքով՝ նախկինում չէին տրվում, քանի որ քաղաքական կոնտեքստ կար։
Նա ասաց, որ հաշվետու տարում հանձնաժողովը տվել է ընդհանուր առմամբ հաղորդումների 1520 թույլտվություն, իսկ ընդհանուր հեռուստածրագրերի թիվը մոտ 2000 է։
Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ եթե մի քանի տարի առաջ մշտադիտարկվում էր 70-80 հեռուստածրագրեր, այսօր մշտադիտարկման ենթակա է մոտ 1800 ծրագիր:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
664
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
547
Հաստատվել է 4-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում քննությունների ժամանակացույցը
Gohar Vardanyan
1 րոպե
1,773
Մակունցը` «իր համար գնված» նոր Տոյոտա Քեմրիի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,510
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 4-ի դրությամբ
1 րոպե
693
«Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն կասեցվել է
1 րոպե
190
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
1 րոպե
353
5.0
Իրանում ծավալվող իրադարձություններից Հայաստանը դաս պետք է քաղի․ Նարեկ Կարապետյան
1 րոպե
144