Քաղաքականություն

Հայաստանը իմ հայրենիքն է. ես հիշողություններ ունեմ. Միլի Մեջլիսի պատգամավոր

Հայաստանը իմ հայրենիքն է. ես հիշողություններ ունեմ. Միլի Մեջլիսի պատգամավոր

Ադրբեջանի Միլի Մեջլիսի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն հանդես է եկել սադրիչ հայտարարությամբ: Հարցազրույց տալով Modern.az-ում նա հայտարարել է, թե իբր Հայաստանի տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Այս մասին փոխանցում է Хроника Кавказа-ն:


«Հայաստանը իմ հայրենիքն է։ Սա այն վայրն է, որտեղ ես ծնվել, մեծացել, սովորել եմ և որը եղել է իմ տունը։ Այն փաստը, որ երկիրը կոչվում է Հայաստան, չի փոխում իրականությունը. այս աշխարհագրական տարածքը պատկանում է մեզ։ Ես հիշողություններ ունեմ, որոնք կապված են Հայաստանի Ամասիա շրջանի (ներկայումս՝ Շիրակի մարզ – խմբ.) յուրաքանչյուր սանտիմետրի հետ։ Ես ուզում եմ ֆիզիկապես կրկին դիպչել այս հիշողություններին, կրկին տեսնել մեր նախնիների կողմից մեզ թողնված մեծ նյութական և մշակութային ժառանգությունը։ Ահա թե ինչու եմ ուրախ Հայաստան ճանապարհորդելու համար։


Սակայն, խոսելով մեր պատմական հողերում ապրող ժողովրդի ներկայացուցիչների հետ փոխհարաբերությունների մասին, ինչպես նշել է մեր նախագահը, մենք կարող ենք ցանկացած տնտեսական եւ առեւտրային կապեր կառուցել, բայց երբեք չպետք է մոռանանք այն հանցագործությունների մասին, որոնք հայերն արել են ադրբեջանական ժողովրդի դեմ»,-հայտարարել է ադրբեջանցի խորհրդարանականը․


Ադրբեջանական Modern.az կայքը ջնջել է հոկտեմբերի 22-ի գրառումը, որում պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն հայտարարել էր, որ ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250