Ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ. Սիմոնյան
Ես արդեն ասել եմ, որ չեմ մասնակցելու Հովհաննավանքի պատարագին, ես այդպիսի պլաններ չունեմ: Այս մասին ճոպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Վարչապետ հայտարարել է, որ մասնակցելու է, միշտ չի չէ, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում: Սա մի տարեք քաղաքական դաշտ: Ոչ մի աջակցելու և չաջակցելու բան չկա: Դա ամեն մարդու ընտրությունն է, որոշումն է:
Ինչ կա այդտեղ աջակցելու կամ չաջակցելու: Հարգելիներս, ով որտեղ իր հավատքը ոնց է արտահայտում, դա ոչ մեկին չի վերաբերում: Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չէ, ինչպես և եկեղեցին: Ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ, իմ և Աստծո միջև խոսակցության մեջ պարտադիր չէ ինչ-որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա»,-ասել է Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի ԶՈՒ-ի ավտոշարասյուների անցումը Լաչինի միջանցքով
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Վերջ...
Արփինե Հովհաննիսյանը թվարկել է 2021-2026 թթ․ ընդդիմության գործունեության արդյունքները
Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությանը...
Ռուսաստանը հնարավոր է քիմիական զենքով հարձակում պլանավորի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենքով հարձակում պլանավորել․ այս...
Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադ...