Ռեյգանի ձայնով «անպատկառ» գովազդի պատճառով՝ Թրամփը դադարեցրեց Կանադայի հետ առևտրային բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունների ավարտի մասին ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասնակցությամբ գովազդի պատճառով։
«Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը հենց նոր հայտարարեց, որ Կանադան խարդախորեն օգտագործել է կեղծ գովազդ, որտեղ Ռոնալդ Ռեյգանը բացասաբար է խոսում սակագների մասին»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ սակագները «շատ կարևոր» են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և տնտեսության համար։ Նա Օտտավայի գործողությունները և գովազդը անվանել է «անպատկառ»։
Գովազդում օգտագործվում է Ռեյգանի՝ 1987 թվականի ելույթի աուդիոձայնագրությունը՝ մաքսատուրքերի վերաբերյալ։
Վաշինգտոնը դադարեցրել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունները այն բանից հետո, երբ կանադացի պաշտոնյաները վճարել են սակագները քննադատող գովազդի համար։
Ռեյգանը մահացել է 2004 թվականի ամռանը 92 տարեկան հասակում։ Նա ԱՄՆ նախագահ էր 1981-ից 1989 թվականներին։
Այս ամռանը Թրամփը բարձրացրել էր Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից մինչև 35%։ Նա բացատրել էր սա ֆենտանիլ տեսակի թմրանյութի մաքսանենգությամբ և Օտտավայի կողմից ձեռնարկված հակադարձ միջոցառումներով։ Որոշումը չէր վերաբերում ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրով ընդգրկված ապրանքներին։
Հունիսին Թրամփն արդեն դադարեցրել էր Կանադայի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները վերջինիս կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա, ինչպիսիք են Amazon-ը, Google-ը, Uber-ը և Airbnb-ը, նոր ծառայությունների հարկ սահմանելու պատճառով։ Դրանք պետք է հարկվեին շահույթի 3% դրույքաչափով։ Ի վերջո, սակայն, նշված որոշումը չեղյալ էր հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում առաջնահերթություն են հենց ռուսաստանցիների ազգային անվտանգությունն ու շահերը. Մեդվեդև
Միգրանտների հոսքը Ռուսաստան աճում է, 2021 թվականին՝ 2020-ի համեմատ, այն մեկ երրորդով ավելացել է: Այդ մասին հայտարարել է...
«Ժամանակ». ՀՀԿ հնաբնակները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդից հիմնականում հնաբնակ ՀՀԿ-ականների՝ նրանց, ովքեր ՀՀԿ-ին անդամակցել են դեռևս մինչև կ...
Տասնյակ դեպքերով կարող էի դիմել դատարան, սակայն դիմել եմ միայն այս դեպքում. Գրիգորյան
Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատարանի որոշմանը, որ վերաբերում էր նախկ...
Ոստիկանները կպարգևատրվեն խոշոր գումարներով. Օսիպյան
Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին հայտնում են ՀՀ ո...