ԱՆ՝ Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի վարձկանների արտահանձնման մասին
Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի վարձկանների արտահանձնմանվերաբերյալ դիմումներ չեն ստացվել։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման։
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչների՝ Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերիին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի մայիսին դատապարտել է ցմահ ազատազրկման:
«Ձեր նշած անձինք ներկայում գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկում: Նրանց վերաբերյալ հանձնման վերաբերյալ դիմումներ չեն ներկայացվել, և նրանք չեն հանձնվել այլ երկիր», - հայտնել են արդարադատության նախարարությունից։
Նախարարությունից պարզաբանել են, որ նրանք ազատազրկման են դատապարտվել Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ նրանք արտահանձնման ենթակա չեն, քանի որ չեն հետախուզվում հանցագործության կատարման կամ դատավճռի կատարման համար, այլ ունեն դատապարտյալի կարգավիճակ:
Նշենք, որ ալ-Շխերին և ալ-Հաջին դատապարտվել են ահաբեկչության, միջազգային ահաբեկչության, զինված հակամարտությունում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, վարձկանության հոդվածներով:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կայցելի Ադրբեջան։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է խոստացել Շառլ Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշին...
Ալիևը հերթական կեղծ հայտարարություններն է արել Արցախի վերաբերյալ․ Արտակ Բեգարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգարյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահի կեղծ հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահ Իլհ...
ՔՊ-ն քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկվել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ազգային ժողովի իշխանական «Քաղաք...