Ձեր ստորագրություններով դե ֆակտո ասել եք՝ Ղարաբաղն Ադրբեջան է. Հայկ Կոնջորյան
Այս նախադասության մեջ ամփոփված է ձեր իշխանության տասնամյակների ամբողջ աֆյորան: Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, բանակցություններն ինչո՞ւ էր պետք շարունակել: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե Ղարաբաղի հարցը լուծվել էր, բայց բանակցությունները պետք է շարունակվեին:
«Բանակցությունների մեջ էլ պայմանավորվել էին, որ իրար հետ համատեղ, Ադրբեջանի հետ համաձայնեցնելով, կորոշեն ապագա հանրաքվեի հարցը: Այսինքն՝ Ադրբեջանը, որ դուք ասում եք՝ կապ չունի Ղարաբաղի հետ, պիտի համաձայնվեր՝ Ղարաբաղում հանրաքվե անեինք-չանեինք, երբ անենք, երբ չանենք: Բա որ կապ չուներ, ո՞նց էիք իրար հետ համաձայնեցնում, ձեր ստորագրություններով դե ֆակտո ասել եք՝ Ղարաբաղն Ադրբեջան է: Դե ֆակտո դա եք ասել ձեր ստորագրություններով... Ախր ժողովրդին տասնամյակներով խաբել եք, խաբել եք ժողովրդին ու գալիս խոսում եք ստից, մանիպուլյացիաներից»:
Անդրադառնալով ընդդիմադիրների մեկ այլ քննադատությանը՝ թե ընդդիմությունը իշխանության հակապատկերն է, Կոնջորյանը հաստատեց. «Այո՛, մենք ձեր հակապատկերն ենք: Դուք մեր հակապատկերն եք, որովհետև մենք ուզում ենք հասնել խաղաղության, դուք ուզում եք հասնել պատերազմի: Մենք խոսում ենք ապագայից, դուք խոսում եք անցյալից: Մենք ասում ենք՝ Հայաստանը պիտի սահման ունենա, դուք ասում եք՝ Հայաստանը պիտի սահման չունենա: Դուք ասում եք՝ մահ կամ ազատություն, հետո ազատությունը պահում եք ձեզ, մահը տալիս եք ժողովրդին, մենք ասում ենք՝ կյանք և ազատություն, և երկուսն էլ, ասում ենք, ժողովրդի համար է: Այստեղ, այո՛, մենք հակապատկեր ենք»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ից հայտնում են՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. Պապիկյանը չի մասնակցում
ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պ...
Մենք կշարունակենք երկխոսությունը Փաշինյանի հետ. Պեսկով
ՌԴ-ն շարունակելու է շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավ...
ԱԽ քարտուղարը` Ադրբեջանի հետ համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին
Բաքուն մինչ օրս չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Լրագրողների...
Իսրայելն այն վիճակում չէ, որ կարողանա պատերազմել Իրանի հետ․ Բաղերի
Իսրայելն այն վիճակում չէ, որ կարողանա պատերազմել Իրանի հետ։ Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Բաղերին, հայտնու...