Հասարակություն
Ով է Ալավերդիում օդ կրակած քաղաքացին
Երեկ՝ ապրիլի 20-ին, ոստիկանության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ապրիլի 19-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում զենքից կրակոց արձակած անձին․ հայտնում է Shamshyan. com-ը։
Երեկ Թումանյանի բաժին է ներկայացել Ալավերդի քաղաքի բնակիչ 35-ամյա Ռոբերտ Կիրակոսյանը եւ խոստովանել, որ Սայաթ-Նովայի փողոցում գտնվելով ոչ սթափ վիճակում ընկերոջը՝ նույն փողոցի բնակիչ 45-ամյա Կարեն Աղեկյանին պատկանող «ԲԵԿԱՍ-12» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից օդ է կրակել:
Ըստ աղբյուրի՝ Ռ. Կիրակոսյանը աշխատում է «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ՖԲԸ-ում՝ որպես ավտոծառայության պետ: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0