Կարող ա մի մարդու համար «դոզան» շատ էր. Փաշինյանըՙ մաքսատանը դրոշի հետ կապված դեպքի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձավ մի էջի մեկնաբանության, որտեղ խնդրում են ներել մաքսատան աշխատակցին, որին ազատել էր աշխատանքից դրոշը կեղտոտ պահելու եւ անկյունում դնելու համար:
«Սիրելի հայրենակիցներ, ես ԱԺ-ում իմացա, որ նոր միջադեպ է տեղի ունեցել. մի քաղաքացի մուտք է գործել այն ռենտգեն սարքի մեջ, որը նախատեսված չէ մարդկանց համար, այլ նախատեսված է ճամպրուկները ստուգելու համար, մենք սա գիտենք, որ մաքսատան աշխատողները նկարել են ու քցել սոցցանց, էսօր եմ նայել, ոչ միայն նկարում են, այլեւ հռհռում են այդ քաղաքացու վրա: Ես սա ասում եմ, որ դրոշի հետ կապված, դրանք նույն բաններն են, նույն երեւույթի երկու տարբեր կողմերն են, կա վրդովմունք, չէ որ այս աշխատողները, չէ որ ընտանիք ունեն, բա ինչի՞ հանենք, էս դեպքում հանենք, էն դեպքում չհանենք, էն դեպքում անարգել են քաղաքացուն, էս դեպքում անարգել են դրոշը. առանց քաղաքացու դրոշ չկա եւ հակառակը: Մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն, ես շատ եմ վերլուծել էդ օրվա իմ գործողությունները եւ անկեղծ ասած՝ պետք է խոստովանեմ, որ ես համարում եմ ճիշտ եմ ռեակցիա տվել, կարող ա մի մարդու համար, ով ազատվեց աշխատանքից իր համար «դոզան» շատ էր, բայց իրականում ես այդ քաղաքացուն չէի ճանաչում: Ես էդ մի մարդուն չեմ ազատել, ես ազատել եմ բոլոր այն պետական պաշտոնյաններին, ովքեր անարգում են սիմվոլը».-նշեց Փաշինյանը: