Վրաստանում ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարը
Վրաստանում ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության (ՍԳԲ) նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Գեորգի Գվարաքիձեն։
Ըստ հետաքննության վարկածի՝ Լիլուաշվիլին կաշառք է ստացել տարբեր աղբյուրներից։ Մասնավորապես, նա, ըստ մեղադրանքի, թուրք ներդրողից ստացել է 1 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև վրացի գործարարից՝ 1,5 միլիոն լարի։ Բացի այդ, քննության տվյալներով, նախկին պաշտոնյային ևս 1,3 միլիոն դոլարի չափով կաշառք է փոխանցվել՝ այսպես կոչված «ընդդիմադիր քոլ-կենտրոնների» գործունեությունը կոծկելու համար։
Դատախազության պնդմամբ՝ նշված գործողությունները ծանր հանցագործություններ են, որոնք վնաս են հասցրել պետական կառույցների վստահելիությանը և ազգային անվտանգությանը։
Եթե մեղադրանքը հաստատվի դատարանում, Գրիգոլ Լիլուաշվիլիին սպառնում է 11-ից 15 տարվա ազատազրկում։ Հետաքննությունը շարունակվում է, իսկ նախկին պաշտոնյայի պաշտպանական կողմը դեռևս հրապարակային մեկնաբանությամբ հանդես չի եկել։





























