«Սև արկղերը» հաստատել են ապօրինի ֆիզիկական միջամտությունը․ AZAL-ի փոխնախագահ
AZAL ավիաընկերության փոխնախագահ Իլհամ Ամիրովը հայտարարել է, որ Ակտաուում կործանված J2-8243 չվերթի աղետի հետաքննությունը շարունակվում է։
Նրա խոսքով՝ միջադեպի վերաբերյալ նախնական զեկույցը վկայում է ապօրինի ֆիզիկական միջամտության մասին։
«Սև արկղերի» տվյալների վերծանումից հետո պարզ է դարձել, որ ինքնաթիռի երեք կենսական նշանակություն ունեցող համակարգերը միաժամանակ շարքից դուրս են եկել արտաքին ուժի ազդեցության հետևանքով»,- նշել է Ամիրովը։
Նա հավելել է, որ վթարի հետաքննության համար ստեղծված հանձնաժողովի նախնական զեկույցը ներկայացվել է այս տարվա հունվարի վերջին։ Հանձնաժողովը ձևավորվել է Ղազախստանում և շուրջ մեկ տարի ուսումնասիրել է միջադեպի հանգամանքները։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է AZAL-ի փոխնախագահը, վերջնական զեկույցը դեռևս պատրաստ չէ։
Հետաքննության արդյունքները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ավիացիոն անվտանգության ապահովման, այլև միջազգային ավիափոխադրումների անվտանգության հնարավոր ռիսկերի գնահատման տեսանկյունից։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հայտարարությունը՝ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները զարգանում են, և առևտրաշրջանառությունը բարելավվել է: Այս մասին հայտարարել է Վլա...
ԱԱԾ-ն հաստատեց. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ Կտրիճի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է»Հ...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...