Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․
Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է։
Վարակի հիմնական աղբյուրներն են շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները։
- Վարակումը հնարավոր է հիվանդ կենդանու՝
- կծելու.
- ճանկռելու.
- վնասված մաշկը թքոտելու միջոցով։
Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ։
Խորհուրդներ
- Կենդանուց տուժելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես լվանալ վերքը օճառով և հոսող ջրով։
- Անհրաժեշտ է ընտանի կենդանիներին պատվաստել կատաղության դեմ։
- Զերծ մնալ թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
- Կարևոր է իմանալ
- Կատաղությունը առանձնահատուկ բուժում չունի։
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում։
Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար։
Կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, անվճար հիմունքներով։
Նմանատիպ հոդվածներ
Գերիների ազատում, արցախցիների վերադարձ և զորքերի դուրսբերում․ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայ...
Կներեք արտահայտությանս համար, «քուչում» չեք․ Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիր անդամին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում քվեարկության է դրել չզեկուցվող նախագծերի փաթեթ։Այդ ընթացքում «Մայր Հայ...
Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք...
Չվճարողների մեծ մաս են կազմում օտարերկրացիները․ Արմեն Գալջյան
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիրներին կոչ է արել ավելորդ արտահայտություններ չանել ավագա...