Ադրբեջանում ցամաքային սահմանները չեն բացվի
Ադրբեջանը կրկին երկարաձգել է ցամաքային սահմաններին սահմանված կարանտինը, որը գործում էր դեռևս կորոնավիրուսի ժամանակ։ Այս անգամ սահմանափակումների գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։
«Որոշումը կայացվել է «երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար», - ասվում է որոշման մեջ։
Սահմանների փակ մնալը նշանակում է, որ Բաքու-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության վերագործարկումը կրկին հետաձգվում է։
Արդեն հինգ տարի է, ինչ Վրաստանից հարևան Ադրբեջան հնարավոր է հասնել միայն օդային ճանապարհով, քանի որ ցամաքային սահմանը բաց է միայն բեռնափոխադրումների համար։
«Այն փաստը, որ մեր ցամաքային սահմանները վերջին տարիներին փակ են մնացել, մեզ փրկել է շատ լուրջ աղետներից։ Նույնիսկ այսօր, երբ սահմանները փակ են մնում, ձեռնարկվում են վտանգավոր գործողություններ, և դրանք դադարեցվում են։ Հետևաբար, սահմանային անվտանգությունը կպաշտպանի մեզ արտաքին ռիսկերից», - ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որի ցամաքային սահմանները չեն բացվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...