Շատ եք լոճվել, ձեր չափը ճանաչեք. Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիրներին
Երևանի ավագանու նիստում կրքերը լարվեցին, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեղից սկսեցին խանգարել «Հանրային ձայն»-ի ներկայացուցիչ Արտակ Գալստյանի ելույթին։
Իրավիճակին միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նախազգուշացում հայտարարելով ավագանու անդամներին։
«Շարունակեք ոգևորվել, ժողովուրդ ջան, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ։ Երբ ասում եմ՝ շատ եք լոճվում, ճիշտ եմ ասում։ Այ, ձեր լայնքը կնեղացնենք, որովհետև դուք ձեր լեզվի ելևէջները մեկ-մեկ խառնում եք։ Մեր համեստությունը, զսպվածությունը խառնում եք այլ բաների հետ»,- ասաց Ավինյանը՝ զգուշացնելով ռեպլիկ անողներին.
«Էսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք և ուշադիր լսեք. ձեր չափերը ճանաչեք, ու սա ձեր վերջին նախազգուշացումն է»։
Նմանատիպ հոդվածներ
Գերիների ազատում, արցախցիների վերադարձ և զորքերի դուրսբերում․ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայ...
Կներեք արտահայտությանս համար, «քուչում» չեք․ Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիր անդամին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում քվեարկության է դրել չզեկուցվող նախագծերի փաթեթ։Այդ ընթացքում «Մայր Հայ...
Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք...
Չվճարողների մեծ մաս են կազմում օտարերկրացիները․ Արմեն Գալջյան
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիրներին կոչ է արել ավելորդ արտահայտություններ չանել ավագա...