Հասարակություն
ԱԻՆ-ը ավելի քան 60 ավտոմեքենա կստանա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019 թվականին իր ավտոպարկը կհամալրի 60-ից ավելի մեքենայով՝ Ճապոնիայից և Ռուսաստանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հ�…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019 թվականին իր ավտոպարկը կհամալրի 60-ից ավելի մեքենայով՝ Ճապոնիայից և Ռուսաստանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«2019 թվականի սկզբին Ճապոնիայի օգնության ծրագրով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվել է 10 ամենագնաց մեքենա՝ հագեցած տեխնիկական բոլոր հնարավորություններով, ինչպես նաև Mitsubishi տեսակի ժամանակակից 18 հրշեջ մեքենա։ Օգոստոս ամսին սպասվում է նաև ևս 22 հրշեջ մեքենա՝ կրկին Ճապոնիայից և 26 «ԿամԱԶ» մեքենա՝ հայ-ռուսական բարեկամությունից»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ այս համալրումները հնարավորություն կտան իրենց հին և արդեն մաշված մեքենաները հանել շահագործումից:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Օրերս Armdaily. am-ի թղթակցին մի ուշագրավ դեպքի մասին են պատմել, ասում են՝ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ...
«Իմ քայլը»-ի 5 անդամներ ոստիկանություն են տարվել
Երևանի փողոցներում ասֆալտի վրա #SutNikol գրությումբ գրաֆիտիները սպիտակ ներկով ջնջած 5 քաղաքացի ներկայացվել է ոստիկանությ...