Քաղաքականություն
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը Հայոց ցեղասպանությունը «աքսոր» է որակել
Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի հայ պատգամավոր Մարգար Եսայանը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրասնիայի…
Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի հայ պատգամավոր Մարգար Եսայանը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրասնիայի նախագահի հրամանագրին: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:
Ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավոր Գարո Փայլանի արձագանքի` Եսայանը սկզբունքորեն հակառակ դիրքորոշում է հայտնել և արտահայտել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) տեսակետը:
Մարգար Եսայանը իր խոսքում Հայոց ցեղասպանությունը չի որակել որպես ցեղասպանություն, այլ այն անվանել է որպես «աքսոր»: Ինչպես Թուրքիայի պաշտոնական պետական դիրքորոշումն է: Պատգամավորը ասել է, որ խստորեն դատապարտում է նման բանաձևերի ընդունումը:
Եսայանը պնդել է` երբ գալիս է ապրիլը բացվում է նաև բանաձևերի ընդունման ժամանակաշրջանը:
Ըստ նրա` այս թեման պետք է քննարկվի և վեր հանվի փաստաթղթերի օգնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Հովիկ Աբրահամյանըՙ մեղադրյալի աթոռին. վերջինիս վարորդը «ժերտվա» կգնա, եթե ցուցմունք չտա Աբրահամյանի դեմ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին հարուցված` «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՔԾ-ն մ...