Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանըՙ մեղադրյալի աթոռին. վերջինիս վարորդը «ժերտվա» կգնա, եթե ցուցմունք չտա Աբրահամյանի դեմ. Հրապարակ

Հովիկ Աբրահամյանըՙ մեղադրյալի աթոռին. վերջինիս վարորդը «ժերտվա» կգնա, եթե ցուցմունք չտա Աբրահամյանի դեմ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին հարուցված` «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «Պաշտոնեական…
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին հարուցված` «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «Պաշտոնեական լիազորություններն անցնելու» եւ «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության» հոդվածներով։ Աբրահամյանը մինչ օրս շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, ինչը հաստատեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։ Սակայն մենք տեղեկացանք, որ Աբրահամյանի փոխարեն հիմա հաճախակի հարցաքննության են կանչում նրա վարորդին՝ Գոքորին (Գրիգոր Գեւորգյան)։ Ըստ տեղեկության՝ ՀՔԾ-ում ուզում են Գոքորից ցուցմունք կորզել ընդդեմ Աբրահամյանի, որ կարողանան նրա մեղադրանքը հիմնավորել ու նստեցնել։ Հակառակ դեպքում Գոքորը՝ ինքը, «ժերտվա» կգնա։ Աբրահամյանի վարորդը դժգոհել է, որ հոգնել է անվերջ հարցաքննություններից, ասել է, թե քննիչներն ուղղակի հանգիստ չեն տալիս իրեն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250