Հասարակություն
Ուսուցիչների աշխատավարձի վճարման կարգը կփոխվի
Gohar Vardanyan
1 րոպե
1,349 դիտում
Գյուղական դպրոցներում տարեցտարի աշակերտների թիվը նվազում է, և դպրոցների մեծ մասում դասապրոցեսը կազմակերպվում է երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններում, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում թե՛ մանկավարժների, և թե՛ ծնողների մոտ: Մանկավարժները դժգոհում են կրկնակի կատարվող աշխատանքից, իսկ ծնողները՝ կրթական որակից, երբ ցածր դասարանի երեխան ստիպված է լինում ներկա գտնվել ու լսել նաև բարձր դասարանցիների թեմաները, ինչը հաճախ շփոթությունների տեղիք է տալիս: Խնդիրը գտնվում է ԿԳՆ ուշադրության կենտրոնում և նախատեսվում են որոշակի փոփոխություններ:
«Կառավարության ծրագրում հիմա այդ հարցը դրված է, որ փոքր համակազմ ունեցող դպրոցների կառավարման և առհասարակ դասավանդման մեթոդները փոխվեն, պետք է ստեղծվեն այնպիսի մոտեցումներ, որ մենք կարողանանք այս կարևոր հարցը լուծել։ Հիմա քննարկվում է, թե ինչպես պետք է բազմահամակազմ դասարանների կազմավորման կարգը սահմանել: Նոր կարգը ուղարկվել էր Արդարադատության նախարարություն, դիտողություններ են եղել, և ծրագիրը հետ է եկել, լրամշակվում է »,- ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
Աշոտ Արշակյանը նաև նշել է, որ բազմահամակազմ կամ կոմպլեկտ դասարանների ձևավորման կարգը սահմանելուց հետո կհստակեցվեն նաև բովանդակային հարցերը ՝ դասավանդման մեթոդները, ծրագրային նյութերը, ժամաքանակի բաշխվածությունը, ինչպես նաև ուսուցիչների վճարման կարգը:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
669
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
555
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,568
Գործադուլ Նորագավիթի ավտոմաքսատանը
Gohar Vardanyan
1 րոպե
3,353
Ավելին Հասարակություն բաժնից
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
617
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
1 րոպե
259
Իսրայելը հայտարարում է՝ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
1 րոպե
292
Նիկոլ Փաշինյանը Սյունիքից հրապարակել է «Թխվածքի պատմությունը»
1 րոպե
138