Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին փորձել է ցած նետվել հեռախոսակապի աշտարակից. ԱԻՆ
Gohar Vardanyan
Ապրիլի 10-ին` ժամը 13:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին նավթի գործարանի մոտակայքում գտնվող 7 հարկանի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացի Գ.Պ.-ն (ծնված 1993 թ.) ոչ սթափ վիճակում (ըստ իր հայտարարության) բարձրացել է հեռախոսակապի աշտարակի վրա և չի իջնում:
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացու հետ, ցուցաբերել հեռախոսային հոգեբանական խորհրդատվություն, որը, սակայն, քաղաքացու կողմից ընդհատվել է:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Գ.Պ.-ն ինքնակամ իջել է աշտարակից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենաների տեխզննման համար ավել վճարված բնապահպանական գումարները կվերադարձվեն. ՖՆ
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորյան կրքեր. Աշակերտն արտահայտում է իր բողոքը
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17-ամյա Սասուն Այվազյանը որոնվում է որպես անհետ կորած
Gohar Vardanyan
Ավելին Հասարակություն բաժնից
Բողոքի ակցիա` ՊՆ-ի դիմաց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալային նոր ձայանագրություն ընտռակաշառքների վերաբերյալ
Ռուբլին կտրուկ աճել է. փոխարժեքներն ապրիլի 3-ի դրությամբ
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
5.0