Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենաների տեխզննման համար ավել վճարված բնապահպանական գումարները կվերադարձվեն. ՖՆ
Gohar Vardanyan
1 րոպե
2,034 դիտում
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից հետո, վեց ամսվա ընթացքում հետ ստանալ դրանք:
Բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասպան բանկ կամ ՖՆ գանձապետարան:
ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի խոսքով՝ եթե քաղաքացին վճարումը կատարել է բանկի միջոցով՝ դիմումին կից պետք է ներկայացնի տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը: epayment.am էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված վճարման դեպքում՝ վերադարձն իրականացնում է գանձապետարանը:
«Վճարման կտրոնը պարտադիր է՝ համաձայն կարգի: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն պահպանել անդորագիրը, բանկի միջոցով հնարավորություն կունենան ստանալու կրկնօրինակը, որովհետև բանկն այդպիսի հնարավորություն ընձեռում է»,- ասել է նա:
ՖՆ պաշտոնյայի խոսքով՝ ավելի վճարված գումարի չափը ամենևին պարտադիր չէ, որ ինքնուրույն հաշվակի քաղաքացին: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկ և ստանալ այդ տեղեկատվությունը: Այդ հարցում կօգնի նաև ֆինանսների նախարարությունը՝ տրամադրելով անհատական տեղեկատվություն:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ընթացակարգի՝ այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում: Ուստի դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում, դրանից հետո վերադարձման ընթացակարգ նախատեսված չէ:
Հիմքը՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» թիվ 314-Ն որոշում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորյան կրքեր. Աշակերտն արտահայտում է իր բողոքը
Gohar Vardanyan
1 րոպե
981
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17-ամյա Սասուն Այվազյանը որոնվում է որպես անհետ կորած
Gohar Vardanyan
627
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում պատգամավորները մնացել են առանց հիգիենիկ միջոցների. ArmLur am
Gohar Vardanyan
1 րոպե
399
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով
1 րոպե
183
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
662
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
168
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
225