Քաղաքականություն
Առաջարկում եմ երկուսիդ Աշոտյան լինել․ Ալեն Սիմոնյանը՝ Աշոտյանին և Սերժ Սարգսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
305 դիտում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է գրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին.
«Հարգելի պ-ն Աշոտյան,
Կարդալով ձեր բաց նամակը և
տեսնելով Ձեր շարունակվող, ես կասեի՝ խորացող մտահոգությունը, նկատելով այն փաստը, որ ձեր հասցեին հաճախակի ասվող արտահայտությունները, ըստ երևույթի մշտապես հաճույք են պատճառում ձեզ,
նաև արձանագրելով Ձեր անմիջական ղեկավար Սերժ Սարգսյանի մշտապես առկա՝ նույնիսկ ձեզ համար տարօրինակ վարքագիծը, երբևիցե իրականում ընտրված չլինելու, բայց իրեն պաշտոններ և կոչումներ շնորհելու մոլուցքը, իրականության հետ կտրվող կապը և ստախոսությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Ձեր երկուսի նկատմամբ Հայ ժողովրդի հազարավոր որդիների հնչեցրած միանշանակ պահանջը՝ առաջարկում եմ երկուսիդ Աշոտյան լինել:
Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։
Հարգանքով՝ Ա.Սիմոնյան»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը գրել էր․
«Ընդամենը մեկ տարի առաջ, փետրվարի վերջ, Ալեն Սիմոնյանը իր հերթական անհաջող հրապարակային ելույթից հետո ինձ աղիողորմ խնդրում էր, որ միջամտեմ ու բարեխոսեմ իր համար մեր «ուժեղ» պատգամավորներից մեկի մոտ, ում ցասումը Ալենի նկատմամբ հղի էր բուռն հետեւանքներով։
Ես էլ գործուղման էի, Բուդապեշտում, ու հեռվից հեռու փորձում էի փրկել այսօր առյուծի սիրտ կերած, իսկ այդ օրերին՝ ահասարսուռ վախից կուչ եկած նորաթուխ ԱԺ փոխխոսնակին, ով օրը մի քանի անգամ ինձանից փորձում էր ճշտել, արդյոք ինձ հաջողվեց հարթել իր խնդիրը։
Նապաստակի սրտով սույն պարոնը դեռ հերթով պատասխան է տալու, դրա ժամանակը հեռու չէ։
Այսօր, սակայն, ոտքերիս տակ մի ընկիր, մեծ քաղաքականությունը քո խելքի, մակարդակի եւ բարոյականության բանը չի։ Անգամ քո շեֆի մոտ դա չի ստացվում։
Հ.Գ. Իսկ լյուստրացիան լավ բան է, արժի մեկ-մեկ որոշ մարդկանց բաժին-բաժին հիշեցնել իրենց ով լինելը»։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
328
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
172
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
186
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
177
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
190