Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ տրանսգենդերի թեմայի մասին
«Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, Հ�…
«Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր է տվել, գրել է՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական»,- այաս մասին այսօր Նորագավիթի մաքսատանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տրանսգենդերի՝ ԱԺ նիստերի դահլիճում ելույթ ունենալու վերաբերյալ հարցին։
Վարչապետը ընդգծեց, որ այն պահին, երբ այդ իշխանությունն այդ անձին տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր, այդ պահին էլ նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով ու պարտականություններով։
«Եվ էսօր հանրապետականները … ես որ իրենց ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, իրանք չէին հավատում, իրենք, իրոք, էդպիսի կարգավիճակից չեն կարող խուսափել։ Եվ սա ևս մեկ ապացույց է։ Էտ ո՞ւմ են եկել, ինչի մեջ մեղադրում», – ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մաքսատան տարածքից հեռանալուց հետո Aravot.am-ը զրուցել է մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանի հ...