Քաղաքականություն
Դավիթ Սանասարյանը ցուցմունք է տալիս դատարանում
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դատարանում է: NEWS. am-ի թղթակիցը հայտնում է, որ Դավիթ Սանասարյանը ցուցմունք է տալիս Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ…
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դատարանում է: NEWS. am-ի թղթակիցը հայտնում է, որ Դավիթ Սանասարյանը ցուցմունք է տալիս Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
2018թ. մայիսի 7–ին Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մաքսատան տարածքից հեռանալուց հետո Aravot.am-ը զրուցել է մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանի հ...