Քաղաքականություն
Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, որպեսզի Երկրապահը զերծ մնա դրանից. Տոնոյան
Gohar Vardanyan
279 դիտում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երկարապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին ուղերձ է հղել։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ երկրապահներ
Ողջունում եմ ձեզ Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարի առթիվ և բարձր գնահատելով երկրապահի ծավալած գործունեությունը` անկեղծորեն կիսում այն սկզբունքները, որ կազմակերպությունը որդեգրել է գործունեության ամբողջ ընթացքում։ «Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, որպեսզի Երկրապահը զերծ մնա դրանից». Վազգեն Սարգսյանի այս խոսքերը դարձան պատգամ՝ ուղենշելով Երկրապահի իսկական առաքելությունը՝ մշտապես պետության ու բանակի կողքին, հեռու քաղաքական տարբեր հոսանքներից:
Հպարտությամբ ու անթաքույց հիացմունքով թերթելով մեր նորօրյա պատմության` անձնազոհությամբ, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ լեցուն փառավոր էջերը` կարելի է միանշանակ փաստել, որ օրհասական պահերին ճակատագրական է եղել ցանկացած երկրապահի գործողությունը, որ նույնիսկ մեկ հոգու սխրանքը հաճախ վճռել է ամենաբարդ ու կարևոր դրությունների ելքը: Դեռևս գտնվելով կայուն անվտանգային միջավայր ձևավորելու ճանապարհին՝ պետք է մշտապես գիտակցել, որ այժմ ոչ պակաս կարևոր է բոլորիս դերը՝ ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ..., իսկ յուրաքանչյուր թերացումը, հապաղումը կարող են հանգեցնել ծանր հետևանքների:
Հարգելի՛ երկրապահներ, իմ խորին համոզմամբ, ցանկացած բնագավառում հաջողության հասնելու համար առաջնահերթ նախապայման են նպատակի հանդեպ ունեցած հավատն ու հանուն դրան գործելու կամքը: Դուք, կամային բարձր որակներ դրսևորելով թե՛ պատերազմական տարիներին և թե՛ հետպատերազմյան շրջանում, ոչ միայն մեծ պատասխանատվությամբ եք կատարել ձեր առջև ծառացած խնդիրները, այլև երկրին սպառնացող վտանգին դիմակայել եք երկրի տիրոջը վայել արժանապատվությամբ։ Այդպես եղավ նաև 2016-ի այս օրերին, երբ Երկրապահը վերստին առաջնագծում էր՝ հայ զինվորի կողքին:
Այժմ դժվար է գերագնահատել Երկրապահի դերն ու նշանակությունը հատկապես պատանիների ու աղջիկների հայրենասիրական դաստիարակության և, ըստ այդմ, որակյալ, առաքելության զգացումով համակված զորահավաքային ռեսուրս ունենալու գործում: Սա, անկասկած, ձեր մեծագույն ներդրումն է երկրի պաշտպանության համակարգում, և դա բոլորիդ նվիրյալ աշխատանքի արդյունքն է:
Այսօր, երբ հավաքվել եք ևս մեկ անգամ քննարկելու, վերլուծելու, ի մի բերելու կատարած աշխատանքները և պլանավորելու հետագա գործունեության առանցքային հարցերը, համոզված եմ, որ կանեք օգտակար հետևություններ և հետա-գայում ևս ջանք ու եռանդ չեք խնայի Միության աշխատանքների ակտիվացման, պետության պաշտպանունակության ամրապնդման գործում նրա բարձր նշանակության և բոլոր ազատամարտիկներին համախմբողի կարևորագույն դերի պահպանման համար:
Մեզ բոլորիս մաղթում եմ անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ մեր պատասխանատու ծառայության մեջ, ի սրտե ցանկանում, որ հաջողությամբ պսակվեն Միության զարգացմանն ուղղված ձեր նախաձեռնություններն ու մտահղացումները, կյանքի կոչվեն բոլոր հայրենանպաստ նախագծերը:
Փա՛ռք հայ կամավորականին, զինվորյալին, ազատամարտիկին, երկրապահին և փա՛ռք մեր համահայկական, միասնական, հաղթական ոգուն»։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
328
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
634
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
495
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
446
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
275