Քաղաքականություն
2 վարչության նախագահ չի կարող լինել. Սասուն Միքայելյանը կգլխավորի ԵԿՄ-ն ու կլքի «ՔՊ»-ն
Gohar Vardanyan
317 դիտում
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7-ին տեղի ունեցած նորընտիր վարչության անդրանիկ նիստից հետո հայտնեց ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը:
«Անդրանիկ նիստի ընթացքում եղավ ընդամենը մեկ առաջարկություն, որն անցավ միաձայն: Համաձայն վարչության որոշման` ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Մեխակի Միքայելյանը»,- ասաց Կետիկյանը:
Միության 12-րդ արտահերթ համագումարի ընթացքում որոշում կայացվեց նաև միության վարչության կազմը կրճատել մինչև 25 հոգու: Նորընտիր վարչության կազմում ընդգրկվեցին Մանվել Օհանյանը, Հովիկ Օհանյանը, Արամ Սարգսյանը, Մուկուչ Սափեյանը, Բարսեղ Բարսեղյանը, Գառնիկ Միքայելյանը, Գագիկ Խաչատրյանը, Սամսոն Խաչատրյանը, Անդրանիկ Մկրտչյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Բարսեղյանը, Մանվել Եղիազարյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Մարտին Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Մանվել Հովսեփյանը, Խաչիկ Գալստյանը, Հրանտ Սարգիսովը, Վարդան Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը և Ստեփան Նիկողոսյանը:
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը մայիս ամսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Միքայելյանը:
«Ես միաժամանակ չեմ կարող լինել և կուսակցության, և ԵԿՄ նախագահ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնավարել 2 տարի: Իմ ժամկետը լրացել է: Մայիս ամսին կուսակցության համագումար է հրավիրվելու, այդ ժամանակ ես իմ լիազորությունները վայր կդնեմ»,- ասաց Սասուն Միքայելյանը:
«Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ երբևէ «Երկրապահ»-ը որևէ կուսակցության կցորդ չի դարձնելու:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
403
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
328
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանն ուղերձ է հղել
1 րոպե
323
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելի դեսպանին
1 րոպե
179
1.0
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել
1 րոպե
860
Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու թույլտվության մասին
1 րոպե
224