Քաղաքականություն
Ոստիկանությում բաժինների պետերն ազատվել աշխատանքից
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, վերջինս հանրությանն ավելի շատ հայտնի է որպես գեներալի որդի: Նրա հայրը ՀՀ պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Վահան Առաքելյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ է նշանակվել Արտակ Մկրտչյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0