Քաղաքականություն
Փոփոխություններ «Ժառանգություն» կուսակցությունում. վարչությունը նոր նախագահ կունենա
«Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝…
«Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ առաջիկայում կուսակցությունում նոր ղեկավար կազմ կլինի, իսկ ինքն իր գործունեությունը կշարունակի որպես խորհրդի համանախագահ և որպես կուսակցության շարքային անդամ։ «Այո՛, ես անգամ վարչության թեկնածու չեմ»,- հայտարարել է նա: Նա նաև հայտնել է, որ Արմեն Մարտիրոսյանը, ով ներկայում մասնավոր այցով Հայաստանից դուրս է գտնվում, նույնպես չի ցանկացել թեկնածություն ներկայացնել կուսակցության վարչակազմում: «Չեմ ուզում մտածել, որ ինքը թավշյա հեղափոխության զոհերից մեկն է, որը չգնահատվեց, բայց ես վստահ եմ, որ ինքը կվերադառնա: Բայց ինքն էլ իմ նման կշարունակի ծառայությունը որպես քաղաքացի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է կուսակցության քաղաքական ծրագրերին, ապա նա նշեց, որ մինչև հաջորդ ընտրությունները կուսակցությունը կներկայացնի քաղաքակրթական մի նոր այլընտրանք և նորացած կներկայանա ժողովրդին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
Ալիևը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում կայացած հանդիպումից. ՏԱՍՍ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վիեննայում Ավստրիայի նախագահի հետ հանդիպումից հետո, հարցազրույց է տվել ռուսական TACC լրատ...