Քաղաքականություն
Ալիևը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում կայացած հանդիպումից. ՏԱՍՍ
Gohar Vardanyan
1,410 դիտում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վիեննայում Ավստրիայի նախագահի հետ հանդիպումից հետո, հարցազրույց է տվել ռուսական TACC լրատվական գործակալությանը։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Ալիեւն ասել է․
«Ինչպես գիտեք, երկու երկրների արտգործնախարարները մի քանի անգամ բանակցել են։ Հանդիպումը կարեւոր է նրանով, որ տրված է նոր ստարտ՝ բանակցային գործընթացին»։
Ալիեւը կարեւորել է, որ բանակցային ֆորմատը մնացել է անփոփոխ․ բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնպես ինչպես եղել է շատ տարիներ։ Սա նշանակում է, որ պաշտոնական Երևանի Արցախի հանրապետությունը բանակցային սեղանին բերելու նախաձեռնությունը հավանության չի արժանացել եւ շարունակություն չի ունեցել:
«Բանակցային գործընթացին նոր խթան է հաղորդված։ Մենք շատ դրական ենք գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 9-ի հայտարարությունը, որում ասված է, որ բանակցային ֆորմատի փոփոխություն կարող է լինել միայն երկու կողմերի համաձայնությամբ։ Ադրբեջանական կողմը, բնականաբար, համաձայնություն չի տվել ֆորմատի փոփոխության»։
Ալիեւը նաեւ հայտնել է, որ շուտով երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն՝ բանակցությունները շարունակելու համար, որոնք միտված կլինեն արդյունք նշմարելուն։ Ադրբեջանի համար առաջին տեղում են «օկուպացված» շրջանների ազատագրումը, որը հիմնված է Հելսինկյան համաձայանագրի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւրի վրա: Դրանք պահանջում են հայկական զինված ուժերի անհապաղ դուրս բերում «օկուպացված» տարածքներից:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Փաշինյանն ու Սարգսյանը հեռախոսազրույց են ունեցել
Gohar Vardanyan
1 րոպե
3,051
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
580
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
453
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
383
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
242