ՀԱՊԿ-ում այսօր մենք ասում ենք մեր ասելիքը․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, ոչ ՀԱՊԿ-ում Հայաստանը չի ձախողվել:
Անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը ձախողվել է, Փաշինյանը հարցրել է՝ ինչո՞վ ենք ձախողվել ու հայտարարեց. «Ընդհակառակը, ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև ՀԱՊԿ-ում այսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը ու մեր նկատմամբ, թույլ տվեք ասել, որ հարգանքը մեծացել է»:
Կառավարության ղեկավարը նկատեց, որ իր համար ՀԱՊԿ-ում Հայաստանի դերի գնահատման չափանիշ չէ այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնը մեր երկիրը կորցրել է: Սակայն նկատեց նաև, որ ինքը չի կարող այլ անձանց արգելել դա դարձնել գնահատման չափանիշ: