Վահան Շիրխանյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում. նա պնդել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասածները. «Առավոտ»
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն արդեն հարցաքննվել է: Այս մասին Aravot am-ին տեղեկացրեց Վահան Շիրխանյանը: Նա հաստատեց, որ օրերս հրապարակված՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր բաց նամակի դրվագներից մեկի՝ 1998 թթ.-ի ընտրությունների վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում: Վահան Շիրխանյանի փոխանցմամբ՝ ինքը հարցաքննվել է միայն այդ դրվագով, նամակի այլ կետերի առնչությամբ իրեն հարցեր չեն ուղղվել: Այլ մանրամասներ, ինչպես Վահան Շիրխանյանը նշեց, այս պահին հնարավոր չէ հայտնել: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ օրերս հայտարարել է, որ ԱԱԾ-ն ուսումնասիրում է նամակի բովանդակությունը:
Մանրամասները՝ Aravot am