ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ափսոս իմ երեխան, որ սահմանին կանգնած, սրանց ա պաշտպանում․ ԱԺ մաքրուհիները դժգոհ են
Ազգային ժողովի մաքրուհիները բողոքում են իրենց աշխատավարձերը կրճատելու դեմ և սպառնում ապրիլի 1–ից դուրս գալ աշխատանքից։ NEWS. am-ի թղթակիցն ԱԺ–ից հայտնել է , որ մաքրուհիներին այսօր տեղեկացրել են, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են՝ 67 հազարից դառնալով 40 հազար, որովհետև աշխատում են շաբաթական հինգ օր՝ առավոտյան 7–ից 10–ը։ «Թողեցին, երբ մեկ շաբաթ մնաց մեր պայմանագրերի լուծարմանը, մարդիկ հայտարարեցին՝ 40 հազար աշխատավարձ։ Ունեմ զինվոր, բազմազավակ մայր եմ, ծեր սկեսուր և տեգր եմ պահում։ Բա բանկերի էդքան վարկե՞րը, լավ կյանքի՞ց են գնում, ընկնում վարկերի տակ։ Բա կարելի՞ է այսպիսի արհամարհական վերաբերմունք, ափսոս իմ երեխան, որ սահմանի վրա կանգնած, սրանց ա պաշտպանում »,– լրատվականի հետ զրույցում ասել է մաքրուհիներից մեկը։ Մանրամասները՝ NEWS. am-ի տեսանյութում

Քաղաքականություն