Մերցը հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ․ Berliner Zeitung
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Եվրոպայում հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ՝ ռուսական ակտիվների հետ կապված իր դիրքորոշման պատճառով։ Այս եզրակացությանն է եկել գերմանական Berliner Zeitung թերթը՝ անդրադառնալով ԵՄ ներսում ընթացող քննարկումներին։
Պարբերականի գնահատմամբ՝ Մերցը մինչև վերջ փորձել է ներկայացնել Ռուսաստանի ակտիվների փաստացի բռնագրավման հնարավոր առավելությունները՝ միաժամանակ նվազեցնելով այդ քայլի հետ կապված իրավական և ֆինանսական ռիսկերը։
Թերթը նշում է, որ նման մոտեցումը չի ստացել լայն աջակցություն եվրոպական գործընկերների շրջանում, ինչը, ըստ հրապարակման, հանգեցրել է Գերմանիայի կանցլերի դիրքերի թուլացմանը տվյալ հարցում։
Ըստ պարբերականի՝ ռուսական ակտիվների օգտագործման շուրջ տարաձայնությունները շարունակում են մնալ զգայուն թեմա Եվրոպական միության համար՝ առաջացնելով տարբեր դիրքորոշումներ անդամ երկրների միջև։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...