Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է՝ որ դեպքում Կիևը կվերադարձնի ԵՄ-ի պարտքը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Եվրոպական միության կողմից Ուկրաինային €90 միլիարդի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշման կայացման գործում առանցքային դեր են ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Սիբիգայի խոսքով՝ նշված ֆինանսական փաթեթը կարևոր նշանակություն ունի երկրի մակրոֆինանսական կայունության պահպանման համար և հնարավորություն կտա ապահովել Ուկրաինայի տնտեսական կայունությունը առաջիկա երկու տարիների ընթացքում։
Նախարարը պարզաբանել է, որ խոսքը վարկային միջոցների մասին է, որոնց վերադարձը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունից հնարավոր փոխհատուցումների հետ։ Նրա խոսքով՝ սա նվազեցնում է ֆինանսական բեռը Ուկրաինայի համար։
Բացի այդ, Սիբիգան ընդգծել է, որ տրամադրվող վարկը ունի արտոնյալ պայմաններ, ինչը, նրա գնահատմամբ, էական աջակցություն է Ուկրաինայի ֆինանսական համակարգին շարունակվող մարտահրավերների պայմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...