ԱՄՆ զինվորականներն ազդանշան են ուղարկել Վենեսուելայի նախագահին
Ամերիկացի զինվորականները Վենեսուելայի ափերի մոտ բարձրացել են նավթային լցանավերի վրա, որը զբաղվել է վենեսուելական նավթի փոխադրմամբ և չի գտնվել ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ խոսքը գնում է նավի մասին, որը, չնայած ԱՄՆ սահմանափակումների բացակայությանը, դարձել է ամերիկյան ռազմական ուժերի գործողության թիրախ։ Պարբերականի զրուցակիցներից մեկը նշել է, որ տեղի ունեցածը նպատակ ունի ուղերձ փոխանցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
Պորտալը նշում է, որ այս քայլը դիտարկվում է որպես ուժի ցուցադրում՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հնարավոր է համարել նավթային բեռների ստուգումն ու նույնիսկ բռնագրավումը՝ անկախ նրանից, թե տվյալ նավը պատժամիջոցների տակ է, թե ոչ։
Միևնույն ժամանակ, դեռևս հստակ չէ, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է վերահսկողության տակ վերցնել տվյալ լցանավերում գտնվող նավթը։ Այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն հրապարակվել։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...