Մեկը մտածում է իր մասին, բայց տառապում է մի ողջ ազգ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ևս ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը համարում է նրա անվտանգության երաշխիք, իսկ այդ գործընթացի արգելակումը կապում է Հունգարիայում ընտրարշավի հետ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ առցանց հաղորդակցության ժամանակ, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ԵՄ-ին անդամակցությունը համարում է անվտանգության երաշխիք, և այս կարծիքին են նաեւ եվրոպական շատ առաջնորդներ։
«Օրբանը հստակ հասկանում է, որ դա մեզ համար անվտանգության երաշխիք է։ Բայց նրա համար ԵՄ-ին մեր անդամակցությունը այսօրվա դրությամբ, ես կարծում եմ, այնուամենայնիվ, ընտրապայքար է, ընտրական գործընթաց, ես կարծում եմ, որ նա առաջին հերթին մտածում է իր մասին»,- ասել է Զելենսկին։
«Այսպես մեկը մտածում է իր մասին, բայց տառապում է մի ողջ ազգ։ Չնայած, ես կասեի, առնվազն երկու ազգ, որովհետեւ այդ պատճառով չի ամրապնդվում բարեկամությունը Ուկրաինայի եւ Հունգարիայի միջեւ, ուկրաինացիների եւ հունգարացիների միջեւ»,- ավելացրել է նա։
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ «ամեն բան կանցնի, սա էլ, անկասկած, կանցնի»։
«Ամեն բան կարգին կլինի, եւ մեր ուղին ոչ ոք կանգնեցնել չի կարող, որովհետեւ ուկրաինացիները որոշում ունեն։ Առաջ ենք շարժվում»,- ասել է Զելենսկին։
Նա ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը դիտարկում է որպես անվտանգության երաշխիքներից մեկը, «որը շատ կարևոր է»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման: Այս մասին հայտարարել է ՀՀ վ...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...