Ռուսաստանը Ուկրաինան նվшճելու կամ oկուպացնելու կարողություն չունի. ԱՄՆ հետախուզության տնօրեն
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը X սոցիալական էջում գրել է, որ «խորքային պետության» պատերազմի հրահրողները և նրանց քարոզչական միջոցները կրկին փորձում են խաթարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ խաղաղություն հաստատելու Ուկրաինայում, և իրականում՝ Եվրոպայում, կեղծ պնդելով, թե «ԱՄՆ հետախուզական համայնքը» համաձայն է և աջակցում է ԵՄ/ՆԱՏՕ-ի այն տեսակետին, ըստ որի Ռուսաստանի նպատակը Եվրոպան ներխուժելն ու նվաճելն է։
«Իրականում ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը նույնիսկ չունի Ուկրաինան նվաճելու և օկուպացնելու կարողություն, առավել ևս՝ «ներխուժելու և օկուպացնելու» Եվրոպան», - նշել է Գաբարդը:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը Reuters-ի կողմից նախկինում տարածված տեղեկատվությունը, անվանել է սուտ։ Նրա խոսքով՝ գործակալության կեղծ պատմությունը նպատակ ունի բնակչության շրջանում հիստերիա և վախ հրահրել, որպեսզի նրանք աջակցեն սրացմանը, ինչի վրա, ըստ նրա, հույս են դնում ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը՝ ձգտելով ԱՄՆ զինված ուժերին ներքաշել Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ։
Գաբարդը նշել է, որ իրականում ԱՄՆ հետախուզական համայնքը օրենսդիրներին տեղեկացրել է հետախուզական տվյալների առկայության մասին, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանը ձգտում է խուսափել ՆԱՏՕ-ի հետ ավելի լայն հակամարտությունից։
Հավելենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Տարվա ամփոփում» համաժողովի ընթացքում մեկնաբանելով արևմտյան քաղաքական գործիչների ագրեսիվ հայտարարությունները, զարմանք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման վերաբերյալ մեկնաբանությունների առնչությամբ։ Պուտինը Ռյուտեին խորհուրդ է տվել կարդալ ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը Ռուսաստանին չի համարում թշնամի։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...