Ռեփերներ Կարեն Տուզի և Էգոյի համերգը ՙԱրամ Խաչատրյանՙ-ում չի կայանա. Գերեզմանաքար հիշեցնող պաստառը հանվել է
Մարտի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում հայտվեց պաստառ, ըստ որի Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 19-ին տեղի է ունենալու ռեփերներ Կարեն Տուզի և «ЭGO»-ի համերգը:
Պաստառը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, սոցցանցերի օգտատերերը բողոքում էին համերգի ձևաչափի և արտիստների «անհամապատասխանությունից» Արամ Խաչատրյան համերգասրահին:
Ինչպես PanARMENIAN. Net -ին հայտնեց համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, համերգը չի կայանալու:
«Պաստառը երեկ է փակցվել, այսօր արդեն հանվել է: Համերգը չի կայանալու: Մենք չունենք այդ արտիստների հետ որևէ պայմանագիր», - նշեց Սիրունյանը՝ հավելելով՝ որ պաստառն առանց համերգասրահի համաձայնության է փակցվել: