Քաղաքականություն
Միհրան Պողոսյանը առաջարկել է ՀՔԾ-ին իրեն հարցաքննել տեսակապի միջոցով
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն չէր ներկայացել։ Ավելին` նա Հատուկ քննչական ծառայությանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Միհրան Պողոսյանի տեսակապի միջոցով հարցաքննելու առաջարկը մերժվել է, քանի որ այդպիսի ընթացակարգ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չէ: Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով տեղեկացնել ՀՀ վերադառնալու ժամկետների մասին»,- լրատվականին ասել է Օհանջանյանը: Նա նաև տեղեկացրել է, որ նախկին պատգամավորը հարցաքննության է հրավիրվում վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ 2016թ-ի մայիսին ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով), իսկ 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
«Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգեւատրե՞ն».քաղաքապետի արձագանքը չուշացավ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կոլումբիայի նախագահը սպառնացել է Թրամփին «հակաամերիկյան ապստամբությամբ»
Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել. Սերյան Օհանյան
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
5.0