4-5 միլիարդ մլրդ խմ ջրի կորուստ ենք ունենում․ Բնապահպանության նախարարը մանրամասնում է
«Այն ջուրը, որ օգտագործում ենք, դրանից ավելի՝ Հայաստանում ձևավորվող բոլոր մակերևութային հոսքերն արտահոսում են Հայաստանից։ Դա կազմում է մոտ 4-5 միլիարդ խորանարդ մետր»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, հավելելով՝ օրինակ՝ Հայաստանի հարևանները, մասնավորապես Թուրքիան, զգալի ռեսուրսներ են ներդրել, որպեսզի ենթակառուցվածքներ ստեղծեն և ունենան ջրի ամբարման հնարավորություն։
Բերելով արաբական երկրների օրինակը նախարարը հավելեց, որ մեզանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա արաբական ինչ-որ մի երկրում 1 խմ ջրի աղազրկման գումարը 4 դոլար արժե։
«Այսինքն` 5 միլիարդ խորանարդ մետր ջուր ստանալը, որը կարելի է օգտագործել ոռոգման համար կամ խմելու նպատակներով, 20 միլիարդ դոլար գին ունի»,- ընդգծեց Գրիգորյանը։