ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարները բարկացրին վարչապետին. նամակ է ստացել
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ կառավարության նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նամակ է ստացել «Արմաթ» լաբորատորիայի խմբակավարների կողմից. «ՀՀ-ում «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդնե 3 ամիս է՝ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ՝ սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ մարդիկ՝ պետական համակարգի աշխատողներ, 3 ամիս աշխատավարձ չստանան»:
Պատասխանելով վարչապետի հնչեցրած հարցին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Նախորդ տարիներին լաբորատորիաների ծրագրերը դրամաշնորհով են ֆինանսավորվել, այս տարի ձևը փոխվել է՝ մրցութայինի, առարկություն են հայտնել, փետրվարին բանակցել ենք, նախագիծ պատրաստել ու ֆինանսների նախարարության հետ քննարկել, նախագիծը վաղը կքննարկվի նաև կոմիտեում և հաջորդ շաբաթ կընդունվի»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց. «Խոսքը վերաբերում է ՀԿ-ների կողմից կազմակերպվող ծառայության դիմաց վճարներին»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց հարցը քննարկել կառավարության այսօրվա նիստում:
Այս առաջարկն ավելի զայրացրեց վարչապետին. «Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից պետք է հրաժարվել: Պետք է հստակ իմանալ՝ ինչ աշխատանք է պլանավորվում ու գնալ առաջ: Ոչ թե նամակ ստանամ, գամ ասեմ, ասեք՝ բերեք այսօրվա նիստում քննարկենք: Քննարկեք, որոշում կայացրեք, ու այսուհետ էսպիսի դեպք չունենամ»: